top of page

Մահացել է հայտնի դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Sep 24
  • 1 min read
ree

87 տարեկանում մահացել է իտալացի դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն (իսկական անունը՝ Կլոդ Ժոզեֆինա Ռոզ Կարդինալե), հաղորդում է ANSA-ն։

Նրա մենեջեր Լորան Սամրին Corriere della Sera-ին ասել է, որ Կարդինալեն մահացել է «իր երեխաների շրջապատում»՝ Փարիզի մոտ գտնվող Նեմուր քաղաքում, որտեղ ապրել է իր կյանքի վերջին տարիներին։

Նշենք, որ Կարդինալեն մասնակցել է այնպիսի կինոնկարների ստեղծմանը, ինչպիսիք են՝ Ֆեդերիկո Ֆելինիի «Ութ ու կեսը» (8 1/2, 1963), Լուկիանո Վիսկոնտիի «Հովազը» (Il Gattopardo, 1963), Սերջո Լեոնեի «Մի անգամ վայրի արևմուտքում» (C’era una volta il West, 1968), «Մայրիկ» (1991) ֆիլմերը:

Նա նաև եղել է Անրի Վերնոյը (Աշոտ Մալաքյան) «Մայրիկ» ֆիլմի գլխավոր դերակատարներից։


 
 
1/3186
bottom of page