top of page

Փաշինյանն այցելել է շահագործման հանձնված Պարեկային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն

Apr 16, 2025
1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է ՆԳՆ Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնի վարչական համալիր. տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։  Նիկոլ Փաշինյանին  ներկայացվել է Պարեկային ծառայության նոր էլեկտրամոբիլների տեխնիկական հագեցվածությունն ու հնարավորությունները: Վարչապետը ծանոթացել է վարչական վարույթի իրականացման բաժնում տեղակայված քաղաքացիների ընդունելության սենյակների, ինչպես նաև գումարտակների շենքային պայմաններին:

Վարչապետ Փաշինյանն այցելել է նաև զինանոց, հրաձգարան, մարզասրահ:

 
 
1/3798
bottom of page