Այս տարվա հուլիսին տնտեսական ակտիվությունը աճել է 9,1%-ով՝ նախորդ տարվա հուլիսի նկատմամբ. Պապոյան
- Armen Sukiasyan
- 3 hours ago
- 1 min read

Այս տարվա հուլիսին տնտեսական ակտիվությունը աճել է 9,1%-ով՝ նախորդ տարվա հուլիսի նկատմամբ: Այս մասին գրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Այս տարվա հուլիսին տնտեսական ակտիվությունը աճել է 9,1%-ով՝ նախորդ տարվա հուլիսի նկատմամբ, այդ թվում.
շինարարությունն աճել է 26,1%-ով,
ծառայություններն աճել են 11,1%-ով,
արդյունաբերությունն աճել է 4,2%-ով,
առևտուրն աճել է 3,8%-ով»: