top of page

Մահվան ելքով վթար․ մոտոցիկլը բախվել է բենզալցակայանին ու բռնկվել

  • Aug 30, 2025
  • 1 min read

Այսօր արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։



Ժամը 15։40-ի սահմաններում Երևանի-Գյումրի ավտոճանապարհին՝ Մարալիկի վարչական տարածքում, Երևանի բնակիչ 34-ամյա Է. Հ․-ն իր վարած մոտոցիկլով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բենզալցակայանի տանիքի հենասյանը և լիցքավորման սարքին։



Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտոցիկլավարը տեղում մահացել է, իսկ բախման հետևանքով հրդեհ է բռնկվել,  բենզալցակայանի աշխատակիցները մարել են այն։


 


Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

 
 
1/3752
bottom of page