Մենք Թուրքիայի հետ հարաբերությունները սկսել ենք զրոյական կետից. Փաշինյան
- Armen Sukiasyan
- 5 hours ago
- 1 min read

Ըստ էության, մենք Թուրքիայի հետ հարաբերությունները սկսել ենք զրոյական կետից, ըստ էության, սա նոր հարաբերություններ հաստատելու հնարավորություն է, և սա մեր երկրների շահերից է բխում, Թուրքիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2021-2022 թթ․ քննարկման արդյունքում մենք եկանք հետևյալ եզրակացության՝ եթե մենք ստանձնենք այս օրակարգը, պետք է հավատանք, որ դա հնարավոր է և իրագործելի, հակառակ դեպքում կստացվի, որ մենք խաբում ենք ինքներս մեզ, սխալ ուղերձ ենք հղում մեր հանրությանը, սխալ ուղերձ ենք հղում մեր միջազգային գործընկերներին, սխալ ուղերձ ենք հղում Թուրքիային, և սա արդեն շատ վատ սկիզբ է։ Ուստի մենք պետք է հավատանք այն բանին, որ դա իրականանալի խնդիր է»,- հավելել է նա։