top of page

Իսրայելում Հայաստանի դեսպանությունը ՀՀ քաղաքացիներին հորդորում է պահպանել զգոնություն

Jun 14, 2025
1 min read

Իսրայելում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ հորդորելով Իսրայելի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն, և արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետ։

Նկատի ունենալով Իսրայելի Պետությունում ստեղծված իրավիճակը՝ Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հորդորում է երկրի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն, հետևել պաշտոնական ցուցումներին և արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետ.

. էլեկտրոնային հասցեով (armisraelembassy@mfa.am),

. սոցիալական էջերի (Facebook, X) միջոցով,

. ինչպես նաև +972 58 607-0313 հեռախոսահամարով։Ավելի վաղ նման հայտարարություն էր տարածելԻրանում ՀՀ դեսպանությունը։

 
 
1/3798
bottom of page