top of page

Աջափնյակում չգործող կաթսայատանը հրդեհ է բռնկվել

Mar 3, 2025
1 min read

Այսօր՝ մարտի 3-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում:  Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգմաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցի 41 Ա շենքի բակում գտնվող շինությունում կրակ և ծուխ է նկատվում:


 


Ժամանել են փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ և թիվ 12-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ:


 


Փրկարարները նախ կանխել են նշված բակում գտնվող, սակայն չշահագործվող, ԽՍՀՄ տարիներից եղած կաթսայատանը կուտակված աղբում առաջացած կրակի տարածումը, ապա մեկուսացրել ու մարել այն: 


 


Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:


 


 

 
 
1/3798
bottom of page