top of page

«Հանգուցյալը» թաղման ժամանակ սկսել է ներսից հարվածել դագաղին

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Oct 12, 2024
  • 1 min read
ree

Հոկտեմբերի 10-ին Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում արտասովոր դեպք է գրանցվել:Այվանսարայի «Hacı İlyas Yatağan» մզկիթում թաղման արարողության ժամանակ 86 տարեկան մահացած անձը սկսել է ներսից հարվածել դագաղին:

Ականատեսները պատմել են, որ բոլորն էլ լսել են այդ ձայնը և զգացել, թե ինչպես է ներսում եղած մարդը շնչում:

Շտապօգնության ժամանելուց հետո միայն դագաղը բացվել է և պարզ է դարձել, որ «հանգուցյալն», այնուամենայնիվ, ողջ է:

Չնայած այն բանին, որ Հալիթ Բայշուին բժիշկները տեղափոխել են հիվանդանոց և ցուցաբերել համապատասխան օգնություն, նա կրկին մահացել է, գրում է «Էրմենիհաբեր»-ը:

1/3213
bottom of page