«Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել»․ ՀՀ ՊՆ
- Arevik Charchyan
- Jan 6
- 1 min read

ՀՀ ՊՆ-ից հայտնում են․ «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկինապատեղեկատվություն է տարածել։
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր հունվարի 6-ին՝ ժամը 14։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել»։