top of page

Գնել Սարգսյանի կողմից վանական համալիրում խուլիգանություն կատարելու մասին հաղորդմանը Քննչական կոմիտեն 9 օր է՝ չի արձագանքում

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 1 day ago
  • 1 min read

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը Գնել Սարգսյանի կողմից խուլիգանության կատարելու առերևույթ դեպքի վերաբերյալ 02․06․2025 թվականին հանցանքի մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։

Փաստաբանն այս առնչությամբ ընդգծել է․

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն հաղորդումը պետք է քննարկվի և համապատասխան արձանագրություն կազմվի անհապաղ։

Հաղորդումից անցել է 9 օր, և որևէ պատասխան դեռ չեմ ստացել։

ՀՀ քննչական կոմիտեից ակնկալում եմ պարզաբանում առ այն, թե ու՞մ ցուցումով է խախտվում օրենքը և չի քննարկվում առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդումը»։

1/2765
bottom of page