top of page

ՀՀԿ-ն սատարում է ազգային բարերար Սամվել Կարապետյանին ու հաստատակամ է վճռականորեն շարունակելու նիկոլիզմի դեմ պայքարը մինչև հաղթական ավարտ․ Շարմազանով

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Jun 17
  • 1 min read

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը․

«ՀՀԿ-ն խստորեն դատապարտում է Սամվել Կարապետյանի դեմ ռեժիմի գործողությունները։

Կապիտուլյանտների ռեժիմի կողմից ազգային բարերար Սամվել Կարապետյանի դեմ զավեշտալի քայլերը դատապարտելի են ։

Որպես ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչ, խստորեն դատապարտում եմ նիկոլիստական հակազգային ու հակապետական ռեժիմի կողմից բարերար Սամվել Կարապետյանի դեմ գործողությունները։

Ռեժիմի այս քայլերը շարունակությունն են ազգային ինքնության դեմ նրանց կողմից սանձազերծած պատերազմի։

Կարապետյանը ոչ միայն Հայ Եկեղեցու մեծագույն բարերարներից է,այլ նաեւ Հայաստան -Արցախ -Սփյուռք եռամիասնության ջատագովը։

Նիկոլիստական ռեժիմի այս հարձակումը անթույլատրելի է։

Հանրապետականը սատարում է ազգային բարերար Սամվել Կարապետյանին ու հաստատակամ է վճռականորեն շարունակելու նիկոլիզմի դեմ պայքարը մինչեւ հաղթական ավարտ։

Հայկը չի պարտվելու ոսոխ Բելին»։


bottom of page