top of page

Վրաստանում մեկնարկել են Agile Spirit 2025 բազմազգ զnրավարժությունները

  • Jul 26, 2025
  • 1 min read

Վրաստանում մեկնարկել են Agile Spirit 2025 բազմազգ զորավարժությունները, որի բացման արարողությանը մասնակցել են Վրաստանի զինված ուժերի ներկայացուցիչներ, երկրում հավատարմագրված ռազմական կցորդներ, ՆԱՏՕ-ի, ԱՄՆ դեսպանատան և Եվրամիության մոնիթորինգային առաքելության ներկայացուցիչներ:

Այս մասին տեղեկանում ենք հանրապետության պաշտպանության նախարարությունից։

«Զորավարժությունների նպատակը մասնակից երկրների զինված ուժերի պատրաստվածության մակարդակի, օպերատիվ համատեղելիության և օպերատիվ կարողությունների բարձրացումն է»,-նշվում է գերատեսչության կայքում:

Մինչև օգոստոսի 8-ը նախատեսված Agile Spirit 25 զորավարժություններին մասնակցում են Բուլղարիայի, Վրաստանի, Գերմանիայի, Լիտվայի, Մոլդովայի, Լեհաստանի, Ռումինիայի, Թուրքիայի և Ուկրաինայի զինված ուժերի շուրջ 2 հազար զինծառայողներ:

 
 
1/3416
bottom of page