top of page

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի վարչապետին

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Oct 28, 2024
  • 1 min read
ree

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալային՝ Չեխիայի Ազգային տոնի առիթով:

Շնորհավորական ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Չեխիայի Ազգային տոնի՝ Անկախ Չեխոսլովակյան պետության օրվա առթիվ:

Հայաստանը կարևորում է Չեխիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունների շարունակա­կան զարգացումը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում:

Երախտագիտություն եմ հայտնում Չեխիային՝ Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, Հայաստանի՝ Եվրամիության հետ մերձեցմանը, ինչպես նաև մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ու ամրապնդման գործընթացին աջակցություն ցուցաբերելու համար»:

bottom of page