top of page

Ծավ գյուղի անտառամերձ հատվածում հրդեհ է, քամու պատճառով առկա է դեպի անտառ տարածման վտանգ

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Nov 2, 2024
  • 1 min read
ree

Նոյեմբերի 2-ին, ժամը 14:40-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծավ գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է անտառամերձ հատվածում, քամու պատճառով առկա է դեպի անտառ տարածման վտանգ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:30-ին, մարվել՝ 18:00-ին: Այրվել է մոտ 1 հա բուսածածկույթ։

1/3212
bottom of page