top of page

Պուտինի հատուկ ներկայացուցիչը կարծում է, որ Թրամփը կչեղարկի Ռուսաաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Nov 7, 2024
  • 1 min read
ree

Երբ Դոնալդ Թրամփը ստանձնի  պաշտոնավարումը, ԱՄՆ  կարող է չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մի մասը, կարծիք է հայտնել միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների հարցերով Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ Բորիս Տիտովը։

«Թրամփը ձեռնարկատեր է, այսինքն, նրա համար գլխավոր մրցակիցը տնտեսական մրցակիցն է՝ Չինաստանը, նա Չինաստանի հետ կմրցակցի ցանկացած ձևով։ Դրանից բխում է, որ Ռուսաստանը չէ «գլխավոր թշնամին»։ Թրամփի շահը կայանում է նրանում, որ Ռուսաստանին Չինաստանի կողքից «քաշի» իր կողմը, համենայն դեպս, չեզոք կարգավիճակի բերի։ Եվ, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ  կսկսի  պաատժամիջոցները հանել,  առաջին հերթին՝ տնտեսական պատժամիջոցները»,- ասել է Տիտովը՝ ՏԱՍՍ-ի հետ զրույցում։


1/3207
bottom of page