top of page

Մենք ԱԺ պատգամավորներ ենք, չունենք անձնական կյանք. Արթուր Հովհաննիսյանը՝ Աղազարյանի մասին

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Dec 6, 2024
  • 1 min read
ree

«Գործի շրջանակում ի հայտ են եկել հանգամանքներ, որոնք կապ են ունեցել պետական անվտանգության հետ»,-խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ խոսելով արդեն նախկին գործընկերոջ Հովիկ Աղազարյանի հետ կապված վերջին իրադարձությունների մասին։

«Եթե պետական անվտանգության հետ կապված տեղեկությունը գրել է անձնական չաթում, դա չեղավ անձնական տեղեկատվություն։ Մենք ԱԺ պատգամավորներ ենք, և մենք, կոպիտ ասած, չունենք անձնական կյանք, անձնական տվյալներ և այլն։ Մենք հանրային գործունեություն ենք ծավալում, պետք է լինենք բարեվարք, էլ չեմ խոսում պետական անվտանգությանը վերաբերող գործերի մասին»,-ասաց Ա. Հովհաննիսյանը։

Նա նշեց, կարծում է, որևէ մեկի իրավունքը չի խախտվել, խոսքը արտահոսքեր կազմակերպելու մասին է, եթե Աղազարյանը կարծում է, որ իրավունքները խախտված են, կարող է դիմել դատարան՝ դրանք վերականգնելու համար։

1/3204
bottom of page