top of page

Սևանա լճում տղամարդու մասնատված մարմին է հայտնաբերվել

Aug 1, 2025
1 min read

Այսօր  ժամը 18:40-ի սահմաններում ՆԳՆ-ում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սևանա լճում դի կա։



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել իրավապահները, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության վրա հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին՝ կոնքոսկրից մինչև ոտքեր։



Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշանակվել է  դատաբժշկական փորձաքննություն։

 
 
1/3798
bottom of page