top of page

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անիտա Անանդին` Կանադայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 9 hours ago
  • 1 min read

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անիտա Անանդին` Կանադայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

«Ջերմագին շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքներն եմ հղում Անիտա Անանդին։ Քանի որ մենք մեծ նշանակություն ենք տալիս Կանադայի հետ հարաբերություններին, անհամբեր սպասում եմ համատեղ աշխատանքին՝ համագործակցության հետագա ամրապնդման ուղղությամբ։ Մենք ամուր հիմք ունենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում»,- X-ի միկրոբլոգում գրել է Միրզոյանը։

bottom of page