Մհեր Գրիգորյանը, Տիգրան Ավինյանը, Աղվան Հովսեփյանը, Սամվել Ալեքսանյանը և Բագրատ Սրբազանը մասնակցում են Բաշ-Ապարանի հաղթանակի 107-ամյակի միջոցառմանը
- Armen Sukiasyan
- 1 day ago
- 1 min read
Ապարանի հրապարակում շարունակվում են Բաշ-Ապարանի հերոսամարտի 107-ամյակին նվիրված միջոցառումները: Տոնակատարություններին մասնակցելու համար Ապարան են եկել բազմաթիվ քաղաքացիներ, հյուրեր։
Տոնական համերգով, երգ ու պարով մեկնարկեց քաղաքի գլխավոր տոնը։ Անցկացվեց զինվորական քայլերթ, ապա ուղղաթիռներով երկնքում ծածանվեց Հայոց եռագույն դրոշը։
Իր օրհնանքի ու շնորհավորանքի խոսքն ասաց Արագածոտնի Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը։
Ապա քաղաքի հրապարակից մեկնարկեց ավանադական երթը դեպի Բաշ-Ապարանի հերոսամարտին նվիրված հուշարձան։
Երթին մասնակցում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Երթին մասնակցելու են եկել նաև ծնունդով Ապարանից Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը։
Տոնական միջոցառումներին մասնակցում է նաև Բագրատ Սրբազանը։