top of page

Իսրայելը ոչնչшցրել է Եմենի Հոդեյդա նավահանգստի նավամատույցներից մեկը. AFP

Jul 21, 2025
1 min read

Իսրայելի հարվածների հետևանքով ավերվել է Եմենի արևմտյան մասում գտնվող Հոդեյդա նավահանգստի նավամատույցներից մեկը, որն օգտագործում են «Անսար Ալլահ» ապստամբ շարժման հութիները։ Դրա մասին Ֆրանսպրես գործակալությանը (AFP) հայտնել է ապստամբների ներկայացուցիչը։

«Հարվածները ոչնչացրել են նավահանգստի նավամատույցը, որը վերականգնվել էր նախորդ հարձակումից հետո», - գործակալությանը հայտնել է «Անսար Ալլահ»-ի անանուն ներկայացուցիչը։

Իսրայելի ռազմաօդային ուժերը հուլիսի 21-ին հարձակվեցին Կարմիր ծովի ափին տեղակայված Հոդեյդա նավահանգստի վրա։ Ըստ իսրայելական բանակի հայտարարության՝ հարվածները թիրախավորել են նավահանգստի ենթակառուցվածքների վերականգնման համար օգտագործվող սարքավորումները, վառելիքի բաքերը, ինչպես նաև նավահանգստի ջրերում գտնվող հութիների նավերը։

 
 
1/3798
bottom of page