Իրանի նախագահը վիրավորվել է հունիսի 16-ին Թեհրանի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածի հետևանքով. Farsnews
- Jul 13, 2025
- 1 min read

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և մի քանի այլ պաշտոնյաներ ոտքի թեթև վնասվածքներ են ստացել Թեհրանում գտնվող շենքի վրա Իսրայելի կողմից իրականացված հարձակումից հետո, որտեղ տեղի էր ունենում Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նիստը: Այս մասին հաղորդում է Fars լրատվական գործակալությունը։
Նշվում է, որ շենքից տարհանման ժամանակ վիրավորվել են Իսլամական Հանրապետության նախագահը և մի քանի այլ պաշտոնյաներ։
Գործակալության տվյալներով՝ շենքի մուտքերի ուղղությամբ արձակվել է առնվազն վեց հրթիռ։ Fars-ը նշում է, որ հարվածի ճշգրտությունը կարող է կապված լինել իսրայելական լրտեսական ցանցի աշխատանքի հետ։




















