top of page

Սուբրամանյամ Ջայշանկարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին

Aug 9, 2025
1 min read

ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել․

«Օգոստոսի 9-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հեռախոսազրույցը:

Հնդկաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է կարևոր հանգրվանի առիթով և աջակցություն հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։

Վերահաստատվել է կողմերի պատրաստակամությունը՝ զարգացնել գործընկերությունը երկկողմ և միջազգային հարթակներում»։

 
 
1/3798
bottom of page