top of page

Արարատի մարզում բախվել է 26 ավտոմեքենա

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Nov 20, 2024
  • 1 min read
ree

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ճանապարհի մառախուղի և որոշ վարորդների ոչ ձմեռային անվադողերով ավտոմեքենա վարելու հետևանքով խոշոր ու շղթայական ավտովթար է եղել Արարատի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Շահումյան գյուղի վարչական տարածքում մոտ 1,5 կմ հատվածում բախվել են 26 տարբեր մակնիշի ավտոմեքենաներ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով կան տուժածներ, որոնց կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում:  

bottom of page