top of page

Հրդեհ՝ Էրեբունու փողոցում․ չորս մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր

  • Aug 21, 2025
  • 1 min read

Օգոստոսի 21-ին, ժամը 19։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունու փողոցի շենքերից մեկի մուտքում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։50-ին։

 
 
1/3680
bottom of page