top of page

1991-ից սկսած՝ ՀՀ տարածքը նույնն է՝ մի փոքրիկ տարբերությամբ, որ ինչ-որ տարածքներ հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո. Արարատ Միրզոյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 1 day ago
  • 1 min read
ree

1991 թվականից սկսած՝ Հայաստանի տարածքը նույնն է, ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Ես գիտեմ, բայց չգիտեմ՝ արժի՞ նորից ասել, թե ում իշխանության օրոք որը ինչ եղավ, բայց Հայաստանը ոնց կար, ոնց հռչակվել էր, ոնց ընդունվել էր ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքում, անկախ նրանից, թե եղանակի տեսությունով ինչ քարտեզ էին ցույց տալիս, լրիվ նույնն է եղել ու այսօր էլ նույնն է՝ մի փոքրիկ տարբերությամբ, որ ռազմական գործողությունների արդյունքում ինչ-որ տարածքներ հայտնվել են ու մինչև օրս գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո»,- նշեց նա։

Միրզոյանի խոսքով՝ կան Ադրբեջանին պատկանող տարածքներ, որոնք գտնվում են ՀՀ զինված ուժերի հսկողության ներքո։

«Ինչպե՞ս լուծել այս հարցը, մեր խորին համոզմամբ՝ ոչ նոր ռազմական գործողությունների ճանապարհով, մենք ունենք ընկալում, պայմանավորվածություն, որ այս տարածքների օրինական տերերին՝ մերը մեզ, իրենցը՝ իրենց, վերադարձի գործընթացը  շպետք է տեղի ունենա սահմանազատման ու սահմանագծման գործընթացի շրջանակներում»,- ասաց Միրզոյանը։


 
 
1/3083
bottom of page