top of page

Ազգային Ժողովում Նիկոլ Փաշինյանի հիստերիային կարձագանքեմ Սերժ Սարգսյանի՝ մեկ այլ առիթով ասած նախադասությամբ. «Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ»

Mar 26, 2025
1 min read

Լրատվամիջոցները ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին խնդրել են մեկնաբանել այսօր խորհրդարանում նախկին նախագահների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունը։ Հիշեցնենք՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը կրկին հունից դուրս էր եկել ու բղավելով՝ տգեղ ձևակերպումներ հնչեցրել։

Հայկ Մամիջանյանն, ի պատասխան ԶԼՄ-ների հարցման, կարճ նշել է․

«Մեկնաբանության համար զանգահարող հարգելի’ լրագրողներ, Ազգային Ժողովում Նիկոլ Փաշինյանի հիստերիային կարձագանքեմ Սերժ Սարգսյանի՝ մեկ այլ առիթով ասած նախադասությամբ. «Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ»:

 
 
1/3798
bottom of page