top of page

Տիրոջ կամոք՝ Ճշմարտությունը հաղթելու է․ Ինչ ճանապարհով ուզում է լինի, հաղթելու է․ Բագրատ Սրբազան

May 13, 2024
1 min read

Պայքարի ծավալը պետք է մեծանա, Սուրբա Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը։

«Իրավապահ համակարգի նախկին աշխատակիցները մոնիտորինգ են արել ու մեզ հայտնում են, որ վերջին տարիներին այսպիսի ծավալի գործողություններ տեղի չեն ունեցել Հայաստանում։ Առավոտյան ժամը 07։30-ից, 08։00-ից մարդիկ արդեն փողոցներում եմ, իմ աչքերով եմ տեսնում նրանց։

Ճնշումը պետք է ավելանա և մեծանա, հարավից-հյուսիս՝ Հայաստանի ողջ տարածքով մեկ պետք է շարունակվեն իրականացվել անհնազանդության խաղաղ, հաշտ  և սիրով գործողություններ։

Հարավում, հյուսիսում, միջանկյալ տարածքում, Երևանում, մյուս վայրերում գործողություններ տեղի կունենան, ճնշումը կմեծացնենք։

Վստահաբար, Տիրոջ կամոք՝ Ճշմարտությունը հաղթելու է։ Ինչ  ճանապարհով ուզում է  լինի, հաղթելու է»,- ասաց Սրբազանը։

1/3798
bottom of page