top of page

Այս հոբելյանական օրը Ռումինիայի ժողովրդին մաղթում ենք բարգավաճում և բարեկեցություն․ ԱԳՆ

Nov 20, 2022
1 min read


1991թ. այս օրը՝ դեկտեմբերի 17-ին, Հայաստանն ու Ռումինիան հաստատել են դիվանագիտական հարաբերություններ: Ռումինիան Միավորված ազգերի կազմակերպությանն անդամակցած առաջին պետությունն էր, որ ճանաչեց ՀՀ անկախությունը, և մենք ջերմությամբ ենք հիշում այդ փաստը: Այդ մասին հայտնում են Արտաքին գործերի նախարարությունից։


Հայաստանը կարևորում է Ռումինիայի հետ բարեկամական հարաբերությունների խորացումը՝ հիմնված փոխադարձ վստահության, ընդհանուր ժողովրդավարական արժեքների, ինչպես նաև՝ երկու ժողովուրդների միջև առկա համակրանքի վրա:

Հայաստանը բարձր է գնահատում Ռումինիայի քայլերը՝ հայկական մշակութային ժառանգությունը Ռումինիայում պահպանելու և հայ համայնքին աջակցելու գործում:


Մենք պատրաստակամ ենք ընդլայնել Ռումինիայի հետ փոխշահավետ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում:


Այս հոբելյանական օրը Ռումինիայի ժողովրդին մաղթում ենք բարգավաճում և բարեկեցություն:

 
 
1/3798
bottom of page