Պայթյուն՝ Սասուն Միքայելյանի հարազատին պատկանող գազալցակայանում
- Arevik Charchyan

- Oct 29, 2024
- 1 min read

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքում՝ շրջանաձև խաչմերուկում գործող գազալցակայանում ավտոմեքենա է պայթել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, դեռևս անհայտ հանգամանքներում պայթել է գազալցակայանում եղած «Opel» մակնիշի ավտոմեքենան և նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված գազալցակայանը պատկանում է ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի խնամուն՝ Կոտայքի ճանշինի ղեկավարին:




















