top of page

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Nov 20, 2022
1 min read


ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (հարկավոր է կիրառել անվաշղթաներ), տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ հավելելով, որ Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում մառախուղ է։


«Սարավան-Գորհայք ճանապարհահատվածին, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Աշոցքի և Ամասիայի, Արագածոտնի մարզի Թալինի, Ապարանի և Արագածի (ձնաբուք) տարածաշրջաններում, Կոտայքի մարզի Չարենցավան, Եղվարդ, Աբովյան և Հրազդան քաղաքներում տեղում է ձյուն»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ԱԻՆ-ի ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։


ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 
 
1/3798
bottom of page