top of page

ԱՄՆ-ն կշարունակի աշխատել Հայաստանի հետ՝ հանուն ավելի լավ ապագայի. դեսպան

Nov 20, 2022
1 min read


Հայ ժողովրդին ուղղված իր տոնական ուղերձում Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հետադարձ հայացք է նետում Հայաստանում պաշտոնավարելու իր ժամանակաշրջանին և վերահաստատում ԱՄՆ հանձնառությունը՝ շարունակելու գործակցությունը Հայաստանի հետ՝ հանուն ավելի լավ ապագայի։


Դեսպանը գովեստով է խոսում Հայաստանի հարուստ մշակութային ավանդույթների, բազմամյա պատմության, գեղեցիկ բնաշխարհի և հայտնի հյուրընկալության մասին, միևնույն ժամանակ, ընդգծելով, որ այս երկրի ամենամեծ արժեքը հայ մարդն է՝ իր ձիրքով, անսպառ էներգիայով, տոկունությամբ և ստեղծարարարությամբ։


«Դեսպան Թրեյսին և ԱՄՆ դեսպանության անձնակազմը բոլորիդ մաղթում են խաղաղություն, առողջություն ու բարեկեցություն գալիք տարում», – նշված է դեսպանության տարածած հաղորդագրությունում:

 
 
1/3798
bottom of page