top of page

Արարատ Միրզոյանը Ստեֆան Դոութիին ներկայացրել է խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ վերջին զարգացումները

  • Oct 11, 2024
  • 1 min read

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Ստեֆան Դոութիի հետ:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային  հարցեր՝ միտված ՀՀ և ՄԹ միջև հաստատված ռազմավարական երկխոսության հետագա խորացմանը:

Արարատ Միրզոյանը և Ստեֆան Դոութին մտքեր են փոխանակել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ:

Այս համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, մասնավորապես խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ վերջին զարգացումները՝ ընդգծելով տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ ՀՀ ջանքերը և միջազգային գործընկերների հստակ դիրքորոշման ու աջակցության կարևորությունը:

1/3533
bottom of page