top of page

Բժիշկ Մյասնիկովը զգուշացրել է ճնշման թակարդի մասին

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 8 hours ago
  • 1 min read

Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը ռուսական «Ամենակարևորը» հաղորդման եթերում զգուշացրել է արյան ճնշման հետ կապված թակարդի մասին։ 

Հարցին, թե արդյոք նորմայից ցածր արյան ճնշում ունեցող անձը պետք է այն բարձրացնի, Մյասնիկովը բացասական պատասխան է տվել։ «Դա մի տեսակ թակարդ է։ Կան բարձր ճնշման չափանիշներ, բայց ցածր ճնշման չափանիշներ չկան։ 90-ից 60-ը դեռևս արյան նորմալ ճնշում է», - բացատրել է բժիշկը։

Բժիշկը նաև նշել է, որ արյան ցածր ճնշում գոյություն չունի։ Նրա խոսքով՝ մարդը կարող է իրեն ավելի վատ զգալ միայն այն դեպքում, եթե ճնշումը կտրուկ անկում ապրի։

bottom of page