top of page

Ադրբեջանցի զինծառայողը մահացել է հրազենից արձակված կրակոցից

Sep 22, 2024
1 min read

Ադրբեջանցի զինծառայող, շարքային Բայրամով Մուսան մահացել է հրազենից արձակված կրակոցից։ Այս մասին հաղորդում է Apa-ն։

Դեպքը տեղի է ունեցել Սանասարի (Ղուբաթլու) զորամասերից մեկում:

Փաստի առթիվ օկուպացված Սանասարի զինվորական դատախազության և քրեագիտական վարչության աշխատակիցները զննել են դեպքի վայրը և ձեռք  բերել իրեղեն ապացույցներ։

1/3798
bottom of page