top of page

ԱՄՆ ԿՀՎ-ն նոր ղեկավար ունի

Jan 24, 2025
1 min read

ԱՄՆ Սենատը հաստատել է Ջոն Ռեթքլիֆի նշանակումը Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի պաշտոնում։ Նրա թեկնածության օգտին քվեարկել է 74 սենատոր, դեմ՝ 25-ը, հայտնում է apnews.com-ը։



Ռեթքլիֆը դարձել է ԱՄՆ նոր վարչակազմի երկրորդ անդամը, որի թեկնածությունը Սենատը հաստատել է. առաջինը պետքարտուղար Մարկո Ռուբիոն էր։



59-ամյա Ջոն Ռեթքլիֆը ղեկավարել է ԱՄՆ Ազգային հետախուզական ծառայությունը Դոնալդ Թրամփի պաշտոնավարման առաջին ժամկետում։ Մինչ այս նա շուրջ հինգ տարի եղել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ։

 
 
1/3798
bottom of page