top of page

Երեխան ծնողի սեփականությունը չէ, հասուն մարդը ինչո՞ւ պետք է ապրի իր ծնողի հետ, ով ոնց ուզում է՝ թող ապրի. Նիկոլ Փաշինյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 1 day ago
  • 1 min read

Երեխան ծնողի սեփականությունը չէ, սա շատ կարևոր արձանագրում է, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ Հայաստանում ընկալում կա, որ զարգացած երկրներում ընտանեկան արժեքներ չկան, արժեքները Հայաստանում են։

«Ես նորություն ունեմ, սիրելի ժողովուրդ, բացարձակ այդպես չէ, այնքան այդպես չէ, որ նույնիսկ կարելի է զարմանալ»,- նշեց նա։

Փաշինյանն ուզում է, որ ճշգրտենք մեր պատկերացումներն ավանդույթների ու նահապետականության մասին։

«Ենթադրենք՝ նահապետականությամբ մի տանիքի տակ 4-5 ընտանիք են ապրել, դա ոչ թե նրանից է, որ այդպես լավ է, այլ՝ աղքատության արտահայտություն է ու դա էլ ուզում ենք սրբագործել։ Հարգելիներս, որևէ պարագայում հարմար չէ, որ երկու ընտանիք նույն տանն ապրի, հազար ու մի հարց կա, ուղղակի հարմար չէ ու դա դարձնել, որ սա մեր նահապետական արժեքն է, որ պապը, տատը, թոռը, չորս երեխեքը, իրենց կանայք ու ամուսինները պետք է նույն տանիքի տակ ապրեն... դա աղքատությունից է, ժողովուրդ ջան, տուն չեն ունեցել, ժամանակ է եղել, որ կովերն էլ են նույն տանիքի տակ ապրել, բայց դա չի նշանակում, որ դա է մեր ավանդույթը»,- հայտարարեց նա։

Ըստ վարչապետի՝ Հայաստանը հիմա զարգանում է այն տրամաբանությամբ, որ մարդիկ կարող են բնակարան ձեռք բերել ու ապրել առանձին։

«Ժողովուրդ, կներեք, հասուն մարդը ինչո՞ւ պետք է ապրի իր ծնողի հետ։ Լավ, ուզում է ապրի, ընտրության հարց է, բայց ասել, որ սա ավանդույթ է, դա անվանդույթ չէ, ճիշտ բան չէ, մարդկանց պետք է ազատ թողնել իրենց ընտրության հարցում, ով ոնց ուզում է՝ թող ապրի»,- ասաց Փաշինյանը։

1/2735
bottom of page