top of page

Մասիսում բախվել են «Lexus GX 460»-ը և «Opel Zafira»-ն

Mar 6, 2025
1 min read

Այսօր՝ մարտի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Մասիս քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչ Կարեն Ս․-ի վարած «Opel Zafira» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 42-ամյա Գարիկ Գ․-ի վարած «Lexus GX 460» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։

 
 
1/3798
bottom of page