Զելենսկին կարգադրել է արագացնել բալիստիկ հրթիռների ստեղծումը
- Armen Sukiasyan
- 15 hours ago
- 1 min read
Ուկրաինան պետք է արագացնի սեփական բալիստիկ զենքի ստեղծումը՝ իր ուժերը ապահովելու համար, քանի որ դա անվտանգության արդյունավետ երաշխիքներից մեկն է։Ուրբաթ օրը՝ մայիսի 2-ին, իր երեկոյան ելույթում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Այս մասին հայտնում է 24-րդ ալիքը։
«Խնդիրն այն է, որ հնարավորինս արագացնենք մեր ուկրաինական բալիստիկայի ստեղծումը։ Մեր հեռահար կարողությունները Ուկրաինայի անվտանգության հստակ և արդյունավետ երաշխիքն են,»- նշել է Ուկրաինայի նախագահը։
Հիշեցնենք, որ անցյալ ամիս Վլադիմիր Զելենսկին նշել էր, որ ուկրաինական պաշտպանական համալիրն արտադրում է ավելի քան 1000 տեսակի զենք, այդ թվում՝ հրետանային արկեր, հրթիռներ, հեռահար զենքեր, անօդաչու սարքեր և շատ ավելին։
Ի դեպ, ուկրաինական պաշտպանական արդյունաբերությունը Ռուսաստանի լայնածավալ ներխուժման շրջանում աճել է 35 անգամ։ 2022 թվականին արդյունաբերական արտադրանքի հնարավորությունը կազմում էր մոտ 1 միլիարդ դոլար, իսկ 2025 թվականին այն աճեց մինչև 35 միլիարդ դոլարի։