top of page

Մենք Հայաստանի հետ զգուշավոր կարգավորման գործընթաց ունենք. Էրդողան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 1 day ago
  • 1 min read

Մենք ուզում ենք խաղաղություն և անդորր տեսնել Հարավային Կովկասում։

Ինչպես հաղորդում է APA-ն, Ադրբեջանից վերադառնալուց հետո այս մասին լրագրողների հետ հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

 «Տարածաշրջանում կայուն խաղաղությունը բոլորին օգուտ կբերի։ Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն արդեն իսկ հորիզոնում է և գոհ ենք դրանից։ Մենք ուշադիր հետևում ենք այս գործընթացին և անհրաժեշտ ներդրումն ենք կատարում։ Ձեռքբերված խաղաղությունը արժեքավոր կլինի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի, ինչպես նաև մեր երկրի համար։ Մենք Հայաստանի հետ զգուշավոր կարգավորման գործընթաց ունենք։ Մեր երկու երկրներն էլ կշահեն խաղաղությունից և կարգավորումից։ Հետևաբար, անհանգստանալու պատճառ չկա։

Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», ապա սա ոչ միայն ցամաքային ճանապարհ է Նախիջևանի և ամբողջ Ադրբեջանի համար, այլև նոր ինտեգրացիոն գիծ է Թուրքիայի միջոցով դեպի թյուրքական աշխարհ։ Այս միջանցքի բացումը հնարավորինս կարճ ժամանակում կամրապնդի Հարավային Կովկասի տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքները։

Մենք ակնկալում ենք, որ Իրանը կաջակցի այն քայլերին, որոնք կնպաստեն մեր տարածաշրջանում խաղաղությանը և զարգացմանը։ Յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր բաց դուռ, յուրաքանչյուր միջանցք  միայն տնտեսական օգուտներ կբերի, բայց, ի վերջո, երկրներն ավելի կմերձեցնի միմյանց», - նշել է թուրք առաջնորդը։

1/2735
bottom of page