top of page

Կրեմլը նախատեսում է Թրամփի հետ քննարկել Արևելյան Եվրոպայից ՆԱՏՕ-ի հեռացման հարցը

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Jan 11
  • 1 min read
ree

Ուկրաինայի հարցով բանակցությունների ընթացքում Կրեմլը մտադիր է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել անվտանգության նոր համաձայնագրերը, որոնք, ի թիվս այլ հարցերի, կներառեն նաեւ Արեւելյան Եվրոպայի երկրներից ՆԱՏՕ-ի դուրսբերումը։ Այս մասին հայտնում է Financial Times-ը (FT)՝ հղում անելով Ռուսաստանում իրազեկ աղբյուրներին։

Լրագրողների տվյալներով՝ Մոսկվայի պայմանները ենթադրելու և երաշխավորելու են, որ Կիևը երբեք չի միանա ռազմական դաշինքին։ Դաշինքն ինքը նույնպես կհրաժարվի եվրոպական աշխարհամասի արևելքում իր բազաները տեղակայելու մտադրություններից, գրել են ԶԼՄ-ները։

Ըստ FT-ի՝ ՌԴ նախագահ Պուտինն ուզում է փոխել միջազգային կարգի կանոնները, որպեսզի Ռուսաստանի համար սպառնալիքներ չլինեն։ Նա շատ է մտահոգված, թե ինչպիսին կլինի աշխարհը պատերազմից հետո։

1/3202
bottom of page