Երեկ Ինդոնեզիայում լաստանավի հրդեհի հետևանքով երեք մարդ զпհվել է
Jul 21, 2025
1 min read

Ինդոնեզիայում լաստանավի վրա բռնկված հրդեհի հետևանքով երեք մարդ է մահացել։ 568 մարդ ողջ է մնացել։ KM Barcelona VA լաստանավը երթևեկում էր կանոնավոր երթուղով։ Դեպքը տեղի է ունեցել Թալիզե և Բիարո կղզիների միջև։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ին։
Սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարներում երևում է, թե ինչպես են ուղևորները ցատկում ծովը, մինչ լաստանավը պատված էր սև ծխով և կրակով։
Փրկարարական գործողությանը մասնակցել են ափամերձ պահպանության նավեր։ Տեղի ձկնորսները նույնպես օգնել են մարդկանց։ Կենդանի մնացածներին տեղափոխել են մոտակա կղզիներ։ Պաշտոնյաները հայտնել են, որ լաստանավի հետևի մասում բռնկված հրդեհը մարվել է մեկ ժամվա ընթացքում։




















