Կրասնոյարսկի երկրամասում փոթորկի պատճառով ավելի քան 90 բնակավայր մնացել է առանց էլեկտրականության
- Apr 5, 2025
- 1 min read
ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի կենտրոնական և հարավային շրջանների ավելի քան 90 բնակավայր առանց էլեկտրականության է մնացել սաստիկ քամիների պատճառով, ՌԻԱ Նովոստիիփոխանցմամբ, հայտնում է երկրամասի ղեկավարության մամուլի ծառայությունը։ «Կրասնոյարսկի երկրամասի կենտրոնական և հարավային շրջաններում քամին հասել է փոթորիկի ուժգնության՝ 33 մ/վ և ավելի պոռթկումներով, ինչը նպաստում է փոշու փոթորիկների ձևավորմանը և հրդեհների տարածմանը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ կան նաև տուժածներ։






















