top of page

Մեկնարկել է Երևան-Գառնի-Գեղարդի վանք ճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

Apr 15, 2024
1 min read

Մեկնարկել է Հ-3, Երևան (Ջրաշխարհ, Մ-4-ի հետ հատման տեղ)-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ33+500-կմ38+100 հատվածի հիմնանորոգումը, տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Գառնիից Գեղարդ ավտոճանապարհի 4.6կմ երկարությամբ հատվածում կապալառուն այս պահին կատարում է հողային՝ ճանապարհային ծածկի քանդման աշխատանքներ։ Դրան կհետևեն հիմքի կառուցման‚ երթևեկելի մասի ասֆալտբետոնե ծածկի տեղադրման և այլ աշխատանքներ։

Աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում։

Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

1/3798
bottom of page