top of page

Ես բավականին ակտիվ մասնակցում եմ Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքին, այլ պատճառ չեմ տեսնում. Արա Աբրահամյանն իրեն Երևանի օդանավակայանում պահելու մասին

Mar 31, 2025
1 min read

Բանն այն է, որ ես բավականին ակտիվ մասնակցում եմ Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքին, ArmeniaSputnik-ի մամուլի կենտրոնում ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը՝ անդրադառնալով Երևանի օդանավակայանում իրեն պահելու մասին միջադեպին:

Արա Աբրահամյանը  հայտնեց նաև, որ մասնակցում է բարեգործությանը, Հայաստանում տեղահանվածներին 200 բնակարան է նվիրել՝ նշելով, որ այլ պատճառ ինքը չի տեսնում:

Հիշեցնենք, որ մարտի 28-ին «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանին «Զվարթնոց» օդանավակայանում 5 ժամից ավելի պահելուց հետո թույլ են տվել մուտք գործել Հայաստան։ Նրան որևէ բացատրություն չեն տվել՝ ինչու էին այսքան ժամանակ խոչընդոտում մուտքը Հայաստան։

 
 
1/3798
bottom of page