Ֆրանսիայում X-ի գրասենյակներում խուզարկություններ են իրականացվել
- Armen Sukiasyan

- 2 hours ago
- 1 min read

Փարիզի դատախազության կիբերհանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանումը հայտնել է X սոցիալական ցանցի գրասենյակներում իրականացված խուզարկությունների մասին, գրում է Le Monde-ն։
Նշվում է, որ խուզարկությունները կատարվել են 2025 թվականի հունվարին սկսված հետաքննության շրջանակներում։ Դատախազությունից հայտնել են, որ Իլոն Մասկին և X-ի նախկին գլխավոր տնօրեն Լինդա Յակկարինոյին կամավոր ցուցմունք տալու ծանուցագրեր են ուղարկվել։
Ֆրանսիայի դատախազությունը հետաքննությունը սկսել է «Վերածնունդ» կուսակցության պատգամավորի հայտարարությունից հետո, որը «խորը մտահոգություն էր հայտնել հարթակի ալգորիթմի վերջին փոփոխությունների, ինչպես նաև Իլոն Մասկի կողմից այն ձեռք բերելուց հետո դրա կառավարմանը միջամտելու վերաբերյալ»։




















