Դատարանը վերադարձրել է Սամվել Կարապետյանի ՀՀ անձնագիրը՝ ընտրություններին մասնակցելու համար
Jun 2
1 min read

Դատարանը վերադարձրել է Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի ՀՀ անձնագիրը, որպեսզի նա կարողանա մասնակցել հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին։
Նշենք, որ այսօր Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, մեկնարկել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը։




















