top of page

Իրատեսական է քառօրյա նիստերի ժամանակ նաև արտահերթ նիստ անցկացնելը. դա չի կարող խոչընդոտ հանդիսանալ. Դանիելյան

Jun 10, 2024
1 min read

Վաղը ժամը 16։00-ին լինելու է Աժ խորհրդի նիստ, որտեղ  քննարկվելու է արտահերթ նիստ անցկացնելու հարցը, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Պատգամավորը նշեց, որ իրենց հնաբնակ խորհրդականներն ասել են, որ ամբողջությամբ իրատեսական է քառօրյա նիստերի ժամանակ նաև արտահերթ նիստ անցկացնելը.«Դա չի կարող խոչընդոտ հանդիսանալ։ Այն, ինչ մենք առաջարկել ենք, լրիվ օրինականության  տրամաբանության մեջ  է մտնում։ Մենք մեր հնարավորություններն իրավունք ունենք ռեալիզացնելու։ Դա մեր գործիքակազմն է։ Եթե փորձեն խոչընդոտել՝ իրենց չի հաջողվի։ Իրենք տեսախցիկի մոտ մի բան են ասում, այլ տեղ՝ ուրիշ»։

«ՔՊ-ական շատ պատգամավորների հարազատներ մեր պայքարին մասնակցում են։ Ասում են՝ բարեկամները  գերի են ընկել ՔՊ-ում ու իրենք էլ հաշտ չեն այդ իրականության հետ։ Շատ մարդիկ կան ՔՊ-ում, որոնք պահվում են սպառնալիքի, շատնաժի միջոցով»-ավելացրեց Դանիելյանը։


1/3798
bottom of page