Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
- Armen Sukiasyan
- 1 day ago
- 1 min read

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 24-ին, կազմել է 383.74 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.16 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 450.86 դրամ (աճել է 0.78 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.83 դրամ (նվազել է 0.06 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 381-382 դրամով, վաճառվում է 385.5-387 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 441-447 դրամով, վաճառվում է 455–459 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.64-4.82 դրամով, վաճառվում է 4.87-5.10 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 382 դրամով, վաճառվում՝ 385.5 դրամով:
Եվրոն գնվում է 448 դրամով, վաճառվում է 451-452 դրամով:
Ռուբլին գնվում է 4.78 դրամով, վաճառվում է 4.88 դրամով: