top of page

Ավտոլվացման կետում Հնդկաստանի քաղաքացու դի է հայտնաբերվել

Jun 18, 2024
1 min read

Այսօր՝ հունիսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:15-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Վերին Պտղնի Երևան-Աբովյան խճուղու 6/3 հասցեում գործող ավտոլվացման կետում տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները նշված ավտոլվացման կետի 2-րդ հարկում հայտնաբերել են Հնդկաստանի քաղաքացի 34-ամյա Կապուր Շ-ի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:


1/3798
bottom of page