top of page

Ոստիկանության կողմից լուսաձայնային նռնակներ կիրառելու հետևանքով ձեռքի լուրջ վիրավորում ստացած Եսայի Քարամյանն ապաքինման շրջանում է

Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով միայն մեկ քաղաքացի է, որ բուժում է ստանում։

«Մի քանի վիրահատական միջամտությունների կարիք ուներ, վիրահատությունները բարեհաջող ընթացել են, ապաքինման շրջանում է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա նշեց, որ պացիենտը դեռ պետք է վերականգնողական ընթացք էլ անցնի, որպեսզի հնարավորինս վերականգնվի ձեռքի ֆունկցիոնալությունը։

Նախարարը նկատեց, որ բոլոր ծախսերը հոգացել է պետությունը։

Նշենք, որ խոսքը հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ լուսաձայնային նռնակ կիրառելու հետևանքով ձեռքի դաստակը մասամբ կորցրած Եսայի Քարամյանի մասին է։

bottom of page